Արցախից տեղահանվածների պետական ծրագիր

«Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում շահառուների ցանկում ներառված անձանց համար Ընկերությունն առաջարկում է վարկատեսակ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման նպատակով։

Արցախից տեղահանվածների պետական ծրագիր

Արցախից տեղահանվածների պետական ծրագիր

«Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում վարկատեսակի պայմանները ներկայացված են ստորև։

Շահառուներ

Կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-L որոշման 4-րդ հոդվածով սահմանված անձիք

Վարկի գումար

  • Առավելագույնը 35 մլն ՀՀ դրամ uտանդարտ ձեռքբերման կամ կառուցման վարկերի դեպքում։
  • Առավելագույնը 45 մլն ՀՀ դրամ էներգաարդյունավետ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, կամ էներգաարդյունավետ բնակելի տան կառուցման դեպքում։

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է ԱՀԸ գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից: Միջինում կազմում է 10.00%

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի մարում

  • Ամսական հավասարաչափ մարում (անուիտետ), կամ
  • Մայր գումարի ամսական հավասարաչափ մարում

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն պետական աջակցության գումարը գերազանցող վարկի գումարի չափ***։
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն պետական աջակցության գումարը գերազանցող վարկի գումարի չափ***։

Մայր գումարի պետական աջակցության չափ**

Հիփոթեքային վարկի մայր գումարի վճարների համար պետական աջակցության չափը կազմում է**՝

  • Երևանում մինչև 8 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 113 հազ. ՀՀ դրամ,
  • ՀՀ մարզերում մինչև 10 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 153 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերի ցանկում (հավելված 2) ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում մինչև 12 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 200 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում մինչև 14 մլն ՀՀ դրամ բայց ոչ ավելի, քան ամսական 242 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում մինչև 16 մլն ՀՀ դրամ բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. ՀՀ դրամ։

Տոկոսագումարի պետական աջակցության չափ**

Հիփոթեքային վարկի տոկոսագումարի վճարների համար պետական աջակցության չափը կազմում է**՝

  • Երևանում մինչև 8%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 3.648 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 63 հազ. ՀՀ դրամ,
  • ՀՀ մարզերում մինչև 10%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 5.850 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 98 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերի ցանկում (հավելված 2) ընդգրկված բնակավայրում մինչև 12%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 8.660 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 140 հազ. ՀՀ դրամ
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում մինչև 13%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 11․085 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու , ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում մինչև 13%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 12․668 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. ՀՀ դրամ։

Կանխավճար

  • Երևան քաղաքում առնվազն 10%
  • ՀՀ մարզերում առնվազն 2.5%
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրերում առնվազն 1%****

Գրավ

  • անշարժ գույքի ձեռքբերման վարկեր-ձեռքբերվող անշարժ գույքը
  • բնակելի տան կառուցման վարկեր-կառուցապատվող հողը կամ կիսակառույցը

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

**Ընկերությունն իր միջոցներից չի վճարում և որևէ պարագայում չունի պարտավորություն վճարելու աջակցության գումար։ Դա իրականացվում է բացառապես պետության կողմից։

***Եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը, ապա ապահովագրություն չի պահանջվում։

****Կանխավճարը սահմանվում է 1% նաև այն դեպքերում, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է։