Զինծառայողների պետական աջակցության ծրագիր
Պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար Ընկերությունն առաջարկում է վարկատեսակ երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման նպատակով։
Զինծառայողների պետական աջակցության ծրագիր
Զինծառայողների պետական աջակցության ծրագիր
Պետական աջակցության նպատակային ծրագրի շրջանակներում սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների համար վարկատեսակի պայմանները ներկայացված են ստորև։
Շահառուներ
Ընտրվում են ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից մրցույթային կարգով
Վարկի գումար
Մինչև 25,65 մլն ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
Առնվազն 10 տարի
Վ/Ե գործակից*
Առավելագույնը 45%
Տարեկան տոկոսադրույք
Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի կողմից: Առավելագույնը կարող է կազմել 13.00%
Տոկոսադրույքի տեսակ
Հաստատուն
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Տոկոսադրույքի սուբսիդիա
5%, որը վճարվում է պետության կողմից**
Վարկի մարում
Ապահովագրություն
- Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ:
- Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ:
- Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում նաև կանխավճարի ապահովագրություն, եթե վարկ/գրավ գործակիցը գերազանցում է 70%-ը և առկա չէ լրացուցիչ գույքի գրավ։
Կանխավճար
Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում առնվազն 30% (առնվազն 10%*** լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն վարկ/գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)
Կանխավճարի աջակցություն
2,5 մլն դրամ, որը վճարվում է պետության կողմից**
Գրավ
- Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր-ձեռքբերվող անշարժ գույքը (10%*** կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն վարկ/գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով):
- Բնակելի տան կառուցման վարկեր-կառուցապատվող հողը կամ կիսակառույցը:
*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։
**Ընկերությունն իր միջոցներից չի վճարում և որևէ պարագայում չունի պարտավորություն վճարելու տոկոսադրույքի սուբսիդիա կամ կանխավճարի աջակցության գումար։ Դա իրականացվում է բացառապես պետության կողմից։
***Կանխավճարի ապահովագրության դեպքում լրացուցիչ գույքի գրավ չի պահանջվում։
Այլ վարկային ծրագրեր
Կանաչ կառուցման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված Կանաչ ստանդարտներին բավարարող բնակելի տան կառուցման համար:
Կանաչ ձեռքբերման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռք բերման համար: