Հայտարարություն

Գնային առաջարկների հարցում դյուրակիր համակարգիչների ձեռքբերման նպատակով

Դիմումների ընդունման սկիզբ՝ 13/04/2026

Դիմումների ընդունման ավարտ՝ 05/05/2026

 

Հարգելի Հայտատու,

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ 12 (տասներկու) հատ դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար: Գնման ենթակա համակարգչային տեխնիկայի նվազագույն տեխնիկական նկարագիրը ներկայացված է ստորև.

 

Բնութագիր Նվազագույն Տեխնիկական Պահանջներ
Արտադրող / Մոդել Lenovo (Նախապատվությունը տրվում է ThinkPad մոդելներին, կամ տեխնիկապես համարժեք սերիայի)
Պրոցեսոր Intel Core Ultra 5 կամ Ultra 7 (Սերիա 2 / 2-րդ սերունդ կամ ավելի նոր)
Օպերատիվ հիշողություն Առնվազն 16 GB DDR5: Պարտադիր պայման՝ հիշողությունը չպետք է լինի զոդված (soldered), պետք է ունենա SO-DIMM բնիկներ հետագա հզորացման համար
 Ներքին հիշողություն  Առնվազն 512 GB SSD
Գրաֆիկական համակարգ Ինտեգրված (օրինակ՝ Intel Arc Graphics) կամ դիսկրետ, որն ապահովում է բարձր որակի արտապատկերում արտաքին մոնիտորների վրա
Էկրան 16 դյույմ (Անկյունագիծ), առնվազն 1920x1200 կետայնություն, IPS մատրիցա: Ցանկալի է ունենա հակաշողացող (Anti-glare) ծածկույթ

Պորտեր և Միացումներ

 Առնվազն 2x USB Type-A (3.2), առնվազն 1x USB Type-C (ցանկալի է Thunderbolt 4 աջակցությամբ), 1x HDMI, 1x RJ-45 (կամ ներառված օրիգինալ Type-C to RJ-45 ադապտեր), 3.5mm աուդիո միացում

Ցանց և Կապ Gigabit Ethernet (LAN), առնվազն Wi-Fi 6E (802.11ax) և Bluetooth 5.3
Օպերացիոն համակարգ IԻնտեգրված բարձրախոսներ և խոսափող: Ներկառուցված տեսախցիկ (առնվազն FHD 1080p)

Օպերացիոն համակարգ

Եթե առաջարկվող համակարգիչը չի ներառում ակտիվացված Windows 11 Pro, ապա մատակարարը պետք է իր գնային առաջարկում առանձին տողով ներկայացնի լիցենզիայի արժեք

Լրացուցիչ պայմաններ.

  • Գնային առաջարկը կարող է ներկայացվել միայն մեկ լոտով, ամբողջ ծավալի (12 հատ) համար միանգամից:
  • Առաջարկը պետք է ներառի նամակ, Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ՝ համաձայն Ձև N 2-ի:
  • Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 1 շաբաթվա ընթացքում:

Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1):

Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Հայտերի ներկայացման կարգը.

Գնային առաջարկները պետք է թղթային տարբերակով` փակ ծրարով, ներկայացնել Ընկերություն (հասցեն՝ ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1, 3-րդ հարկ), ոչ ուշ, քան 2026թ. մայիսի 5-ը, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)։

 

Կապի միջոցներ.

Հեռ.՝ +374 10 560974; +374 10 560741

 

Կոնտակտային անձինք՝

  • Ընթացակարգային հարցերով` Մայրանուշ Գրիգորյան
  • Համակարգչային տեխնիկայի հարցերով` Արտակ Աղաջանյան