ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Ընկերությունը վերաֆինանսավորում է բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, անհատական բնակելի տան կառուցման, ինչպես նաև բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերը։
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի նվազագույն չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման, բնակելի տան կառուցման, ինչպես նաև բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման համար:
Շահառուներ
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով սահմանված անձինք։
Վարկի գումար
Առավելագույնը 35 մլն ՀՀ դրամ։
Վարկի ժամկետ
Առնվազն 10 տարի։
Վ/Ե գործակից*
Առավելագույնը 45%, որը հաշվարկվում է պետական աջակցությամբ չծածկվող մասի նկատմամբ։
Եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը, այս սահմանափակումը չի կիրառվում։
Տարեկան տոկոսադրույք
Առավելագույնը 11,75%, եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը։
Տոկոսադրույքի տեսակ
Հաստատուն
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի մարում
Ամսական հավասարաչափ վճարումներով (անուիտետային եղանակ), կամ
Մայր գումարի ամսական հավասարաչափ մարումով։
Ապահովագրություն
Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի՝ պետական աջակցության չափը գերազանցող մասի չափով։
Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի՝ պետական աջակցության չափը գերազանցող մասի չափով։
Եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը, նշված ապահովագրությունները չեն պահանջվում։
Մայր գումարի պետական աջակցության չափ**
Աջակցության չափը սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով և որոշվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված հավաստագրի իրացման համար շահառու ընտանիքի ընտրած բնակավայրից։
Տոկոսագումարի պետական աջակցության չափ**
Սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով։
Կանխավճար
Սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետով և ներկայումս կազմում է 20%։
Գրավ
Ձեռքբերման վարկերի դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքը։
Կառուցման վարկերի դեպքում՝ կառուցապատվող հողամասը։
Վերանորոգման վարկերի դեպքում՝
-եթե վարկի գումարը չի գերազանցում հավաստագրի իրացումից հետո առաջացած դրական մնացորդը և 5 մլն ՀՀ դրամը, գրավ չի պահանջվում,
-եթե վարկի գումարը գերազանցում է դրական մնացորդը կամ 5 մլն ՀՀ դրամը, կիրառվում են Ընկերության վերանորոգման վարկերի գրավի պայմանները։
*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։
**Ընկերությունն իր միջոցներից չի վճարում և որևէ պարագայում չունի պարտավորություն վճարելու աջակցության գումար։ Դա իրականացվում է բացառապես պետության կողմից։
Պետական աջակցության Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։
Այլ վարկային ծրագրեր
Կանաչ կառուցման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված Կանաչ ստանդարտներին բավարարող բնակելի տան կառուցման համար:
Կանաչ ձեռքբերման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման համար: