ԷԱ և կանաչ վերանորոգման վարկեր
Ընկերությունը Ֆրանսիական Զարգացման Գործակալության և Եվրոմիության հետ համատեղ հաջողությամբ իրականացրեց բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված Ջերմ Օջախ ծրագիրը: Ջերմ Օջախ ծրագրի ավարտից հետո այն շարունակվում է Կանաչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
ԷԱ և կանաչ վերանորոգման վարկեր
ԷԱ և կանաչ վերանորոգման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետության բարելավման համար:
Վարկի գումարի առնվազն 30%-ը պետք է օգտագործվի բնակարանի կամ բնակելի տան ԷԱ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման (նորի ձեռք բերման) նպատակով: Կենցաղային սարքերի չափաբաժինը չի կարող գերազանցել ընդհանուր վարկի գումարի 10%-ը։
ԷԱ բարելավումը ներառում է.
Ջեռուցման համակարգ,
Բնակարանի արտաքին պատերի և տանիքի ջերմամեկուսացում,
Պատուհաններ և արտաքին դռներ,
Արևային ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ,
Էներգախնայող լուսավորություն:
Կենցաղային սարքավորումներ:
Կենցաղային սարքավորումների ցանկը, որոնք կարող են փոխարինվել (ձեռք բերվել) վարկի միջոցներով ներառում է Էներգախնայողության բարձր չափանիշներին (A++ և բարձր) համապատասխանող հետևյալ սարքավորումները՝
սառնարան,
լվացքի մեքենա,
օդորակիչ,
սպասք լվացող մեքենա:
ԷԱ բարելավման համար կիրառվող նյութերի/սարքերի և կենցաղային սարքավորումների ապրանքախմբերը և վերջիններիս ներկայացվող նվազագույն ԷԱ պահանջները ներկայացված են Ազգային Հիփոթեքային Ընկերության Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգում և Կանաչ Ստանդարտներում։
Էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր ծախսերը 90% և ավել կազմելու դեպքում նշված վարկերը կհամարվեն վերանորոգման կանաչ վարկեր, եթե վերջիններս նախահաշվով չեն ֆինանսավորում կենցաղային տեխնիկա և ջեռուցման համակարգ։
Ծրագրի շրջանակում վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով, որը հասանելի է green.nmc.am կայքում։
Շահառուներ
Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։
Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:
Վարկի գումար
275 հազարից մինչև 45 մլն ՀՀ դրամ:
Վարկի ժամկետ
Առնվազն 5 տարի:
Վ/Ե գործակից*
Առավելագույնը 45%**:
Տարեկան տոկոսադրույք
Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից։
Տոկոսադրույքի տեսակ
Հաստատուն
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի մարում
Ամսական հավասարաչափ մարում (անուիտետ), կամ
Մայր գումարի ամսական հավասարաչափ մարում:
Ապահովագրություն
Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
Գրավ
Առանց գրավի մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում։
Վերանորոգվող անշարժ գույքը, եթե վարկի գումարը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը։
*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։
**Մինչև 5մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից:
Այլ վարկային ծրագրեր
Կանաչ կառուցման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված Կանաչ ստանդարտներին բավարարող բնակելի տան կառուցման համար:
Կանաչ ձեռքբերման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման համար: