Հաղորդագրություններ և հայտարարություններ
Պարտատոմսերի 30-րդ թողարկման արդյունքները
2026թ. հունիսի 16-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 5 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 9.00% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2031թ․ հունիսի 16-ին:
Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 2,500,000,000.00 ՀՀ դրամ, որից 500,000,000.00 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել չերաշխավորված տեղաբաշխողի/շուկա ստեղծող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ –ի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8,3418%: