Հայտարարություն

Հետաքրքրվածության հայտերի հրավեր խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար

(Բիզնես գործընթացների վերլուծություն, ՏՏ կիրառական համակարգերի գնահատում և ապագա ինտեգրված ՏՏ համակարգի գնման տեխնիկական բնութագրի մշակում)

 

Դիմումների ընդունման սկիզբ՝ 14/07/2026

Դիմումների ընդունման ավարտ՝ 14/08/2026, ժամը՝ 18:00-ն:

 

Հարգելի Հայտատու,

 

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություններ) հրավիրում են իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (այսուհետ՝ Հայտատուներին) ներկայացնելու հետաքրքրվածության հայտեր՝ բիզնես գործընթացների վերլուծության, ՏՏ կիրառական համակարգերի գնահատման և ապագա ինտեգրված ՏՏ համակարգի գնման տեխնիկական բնութագրի մշակման խորհրդատվական ծառայությունների համար։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 14.08.2026թ․, ժամը 18:00:

 

Հայտերի ներկայացում էլեկտրոնային եղանակով՝ [email protected]` էլ. հասցեին, կամ թղթային տարբերակով Ընկերության գրասենյակ՝ հասցե ք. Երևան, Հանրապետության 22-7/1:

 

 Ամբողջական հայտարարությունը

 

 Կապի միջոցներ՝

 Հեռ: +374 10 560974; +374 10 560741

 Էլ․ հասցե: [email protected]