Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային համաձայնագիրը ՎԶՄԲ հետ
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև առաջին վարկային համաձայնագիրը, որն ապահովված է ՀՀ կառավարության երաշխիքով։ Համաձայնագիրը ստորագրել են Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ։
«Հայաստանի բնակարանային ապահովման արձագանքման և հիփոթեքային շուկայի բարելավման» ծրագրի շրջանակում իրականացվող այս կարևոր համագործակցությունը կաջակցի Հայաստանում փախստական ընտանիքներին՝ ընդլայնելով մատչելի և կայուն բնակարանների հասանելիությունը։ Միաժամանակ, այն կնպաստի Հայաստանի հիփոթեքային շուկայի ամրապնդմանը և բնակարանային ֆինանսավորման առավել դիմակայուն, ներառական և կայուն համակարգի ձևավորմանը։
Ընկերությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Համաշխարհային բանկին, ՀՀ կառավարությանը և զարգացման ոլորտում մեր բոլոր գործընկերներին՝ վստահության, համագործակցության, ինչպես նաև փախստական ընտանիքներին աջակցելու և Հայաստանի բնակարանային ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ հանձնառության համար։
Այլ նորություններ
ԱՀՆ-ն և ՖԶԳ-ն ստորագրել են մատչելի ու սոցիալա...
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Ընկերությունը և ՖԶԳ ստորագրեցին 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ ՀՀ դրամով...
02.10.2026Մուդիսը բարելավել է Ընկերության վարկանիշի հեռ...
Moody's Ratings-ը վերանայել է Ընկերության վարկանիշի հեռանկարը՝ կայունից դեպի դրական։
03.08.2026Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026