«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
2013թ. հունվարի 14-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB4 բորսայական հապավմամբ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2012թ. դեկտեմբերի 14-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում` ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով:
Թողարկված 1,000,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 1,074,419,323 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 948,425,776.30 ՀՀ դրամ, սահմանային (կտրման) եկամտաբերությունը կազմել էր 10.7562%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9997%:
Այլ նորություններ
ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025Կանաչ պարտատոմսերի առաջին միջանկյալ հաշվետվու...
Ընկերությունը հրապարակել է իր առաջին միջանկյալ կանաչ պարտատոմսի հաշվետվությունը։
13.08.2025Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025