Ազգային Հիփոթեքային Ընկերությունն ինչպես սեփական, այնպես էլ գերմանական KfW բանկի միջոցներով իրականացնում է բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման ստանդարտ վարկերի վերաֆինանսավորում։

Վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև։

Բնակարանի ձեռքբերում

Եթե դուք ցանկանում եք ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը:

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար մինչև 35 մլն ՀՀ դրամ 
Ժամկետ առնվազն 10 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 10.65%)
Կանխավճար  առնվազն 30% (առնվազն 10%* լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)
Գրավ  ձեռքբերվող անշարժ գույքը (10% կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն)

* 7.5% մինչև 30 տարեկան չամուսնացած վարկառուների համար կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում: Վերաֆինանսավորվում է Ընկերության ռեսուրսներով։

Վերանորոգում

Եթե դուք ցանկանում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բնակելի տունը, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը

Վերանորոգման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 35 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 11.46%)
Գրավ 

վերանորոգվող անշարժ գույքը

 

Կառուցապատում

Եթե դուք պատրաստվում եք կառուցել նոր բնակելի տուն կամ ավարտին հասցնել կիսակառույցը, ապա այս վարկատեսակը Ձեզ համար է:

Կառուցապատման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 35 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 10 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 11.4%)
Գրավ 

կառուցապատվող հողը կամ կիսակառույցը, ինչպես նաև լրացուցիչ անշարժ գույք

 

Ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում նաև այն դեպքում, եթե վարկի գումարը չի գերազանցում 60 մլն դրամը և/կամ վարկառու(ներ)ի պարտավորությունների ամսական գումարի և ամսական եկամուտի հարաբերությունը չի գերազանցում 60%-ը։ Այս վարկատեսակի նկատմամբ մյուս պահանջները նույն են, ինչ ստանդարտ վարկերի դեպքում։ Տոկոսադրույքը սահմանվում է Ընկերության գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից և կազմում է միջինում տարեկան 12․7%:

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Նշված լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 16.12.2019 12:37