05.11.19
Պարտատոմսերի 19-րդ թողարկման արդյունքները

2019թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 7.5% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2022թ նոյեմբերի 5-ին:

Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 3,512,225,793.30 ՀՀ դրամ, որից 1,457,941,174.56 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել երաշխավորված տեղաբաշխողի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.3631%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն կհամալրեն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից գործընկեր ֆինանսական հաստատությունների տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման հոսքերը: 2019թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 11,379 հատ վարկ 98.3 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային ծավալով: 

Վերադառնալ
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 30.12.2019 12:16