26.03.20
Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուներին աջակցելու վերաբերյալ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցելու ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն է ստեղծում Ընկերության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
11.03.20
Միջազգային բաց մրցույթ ֆինանսական ծառայությունների բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար
Խորհրդատվական ծառայություններ Հայաստան, Բնակարանային ֆինանսավորում 5-րդ փուլ Վերջնաժամկետ15.04.2020 Երկիր՝ Հայաստան Հղման N°:BMZ-Nr.: 2018 68 041 և 2018 70 294 Նախաորակավորում Առարկան՝Միջազգային բաց մրցույթ ֆինանսական ծառայությունների բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։ Գործատու՝ Գործատուն հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը, որին ներկայացնում է KFW բանկը։ Ծրագիրը կատարող գործակալություն է հանդիսանում Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ)։ Ծրագրի միջոցառումներ Հայաստանում բնակարանային ֆինանսավորումը բախվում է տարբեր մարտահրավերների հետ, ինչպիսիք են մատչելիությունը, սահմանափակ բնակարանաշինությունը, խնդիրներ հիմնանորոգման աշխատանքների հետ՝ հատկապես էներգախնայողության բնագավառում, մոնիտորինգի, վերականգնողական աշխատանքների պրակտիկայում և այլն։ Գերմանական Ֆինանսական Համագործակցությունը երկար տարիներ ակտիվորեն աջակցում է ՀՀ կենտրոնական բանկին, որը գործում է Գերմանահայկական հիմնադրամի (ԳՀՀ) և այժմ նաև Ազգային Հիփոթեքային Ընկերության միջոցով, զարգացնելու հիփոթեքային պրոդուկտներ, որոնք արդյունավետորեն ուղղված են լուծելու այդ մարտահրավերները։ ԳՀՀ-ն և ԱՀԸ-ն, հանդիսանալով որպես միջնորդ ֆինանսական կազմակերպություններ, Ծրագիրն իրականացնելու են` համագործակցելով Գործընկեր Ֆինանսական Հաստատությունների (ԳՖՀ-ների) հետ։ Ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանահայկական ֆինանսական համագործակցության ներքո 20 միլիոն եվրո վարկի շրջանակներում։ Գերմանիայի համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) որպես դրամաշնորհ տրամադրել է լրացուցիչ ֆինանսավորվում, որը նախատեսված է խորհրդատվական ծառայությունների ծախսերը հոգալու համար։
30.12.19
Կանոնադրական կապիտալի համալրում
2019թ. դեկտեմբերի 24-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ միակ բաժնետեր ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է կանոնադրական կապիտալի համալրում` լրացուցիչ տեղաբաշխված 10,225 (տաս հազար երկու հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ անվանական արժեքով 97,745 (իննսունյոթ հազար յոթ հարյուր քառասունհինգ) հատ լրացուցիչ հասարակ բաժնետոմսերի ձեռք բերման միջոցով: Տեղաբաշխման արդյունքում «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի փոփոխված կանոնադրության համաձայն Ընկերության փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 27,902,429,900 (քսանյոթ միլիարդ ինը հարյուր երկու միլիոն չորս հարյուր քսանինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
20.12.19
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող Ամանորի թարմ շունչը իր հետ բերի բոլորին սեր, բարօրություն և խաղաղություն։ Այս տարի լրացավ մեր ընկերության գործունեության 10-ամյակը։ Այս տաս տարիների աշխատանքի շնորհիվ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը բացառիկ դեր է ունեցել Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման մեջ և հասել է մի շարք հաջողությունների։
05.11.19
Պարտատոմսերի 19-րդ թողարկման արդյունքները
2019թ.նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային տեղաբաշխումը:
14.03.19
Ազգային հիփոթեքային ընկերության և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ: Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Կորեայի հանրապետություններում բնակարանային ֆինանսավորման ոլորտների համատեղ զարգացման նպատակով։ Հուշագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանն ու Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Յունգ Հվան Լին: Հուշագրի հիմնական նպատակն է սկիզբ դնել բնակարանային ֆինանսավորման և հիփոթեքային շուկայի զարգացման ոլորտներում համագործակցության՝ ոլորտին բնորոշ ընդհանուր խնդիրների համատեղ ուսումնասիրության, գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով։ ՀՀ Կենտրոնական Բանկում տեղի ունեցած հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը նշեց, որ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերաֆինանսավորման գործիքակազմը` այն համապատասխանեցնելով ոլորտի պահանջներին և միջազգային լավագույն փորձին։ Կորեայի հանրապետությունն անհամեմատ առաջադեմ է հիփոթեքային ոլորտում ֆինանսական գործիքների կիրառության մեջ և համագործակցությունը թույլ կտա սովորել հաջողված փորձից։ Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի գործադիր տնօրեն Յունգ Հվան Լիի խոսքով ոչ մի երկրի չի հաջողվել լուծել իր բոլոր խնդիրներն ինքնուրույն և փորձի փոխանակումը կնպաստի կազմակերպությունների ընդհանուր առաքելության իրագործմանը, ազգային բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսության զարգացմանը։ Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիան հիմնադրվել է 2004 թվականին կառավարության կողմից, որի հիմնական նպատակն է ապահովվել Կորեայի հանրապետությունում բնակարանային բարեկեցություն։ Կորպորացիան իրականացնում է 4 հիմնական գործառույթ՝ հիփոթեքային վարկավորում, արժեթղթավորում, բնակարանային ֆինանսավորման վարկային երաշխիքների տրամադրում և տարեց քաղաքացիների աջակցություն հակադարձ հիփոթեքային վարկավորման միջոցով։ Ազգային հիփոթեքային ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման և բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման նպատակով։ Ընկերությունն իրականացնում է ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի վերաֆինանսավորում։ Ներկայումս Ընկերությունը համագործակցում է Գերմանական KfW բանկային խմբի, Ֆրանսիայի զարգացման գործակալության, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
14.03.19
Զգուշացում սպառողների շահերի պաշտպանության նպատակով
Հարգելի քաղաքացիներ, Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս հորդորում ենք ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Հորդորում ենք նաև առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) չվճարել կանխավճար և/կամ նախավճար: Վերը նշվածին չհետևելը պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները: Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր կողմից իրականացվող ծրագրերի վարկավորման պայմանները, վարկերը առավել բարենպաստ պայմաններով բնակչությանը (անկախ մասնագիտությունից, տարիքից և այլն) հասանելի դարձնելու նպատակով: Մասնավորապես, • կանխավճարի մեծությունը կարող է կազմել 7,5% (30%-ի փոխարեն), եթե վարկառուն հանդիսանում է մինչև 30 տարեկան չամուսնացած անձ, իսկ բնակարանը ձեռք է բերվում առաջնային շուկայից: Այս դեպքում պահանջվում է նաև երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 7,5% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով: • կամ 10% մնացած բոլոր վարկառուների համար, ընդ որում բնակարանը կարող է ձեռք բերվել թե առաջնային, և թե երկրորդային շուկայից: Այս դեպքում ևս պահանջվում է երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 10% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով: Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեության շրջանակներում վերաֆինանսավորում է միայն իր կողմից ներկայացված ստանդարտներին համապատասխան վարկերը: Նշյալ ստանդարտները առաջին հերթին միտված են պաշտպանելու գնորդ-վարկառուների շահերը:
04.02.19
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ HPE ProLiant ML350 Gen10 սերվերի ձեռքբերման նպատակով
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով
24.08.18
«Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում ԳՎՊ-ներ են կնքվել «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ հետ
2018թ. օգոստոսի 23-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը կնքեց Գլխավոր վարկային պայմանագրեր «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ հետ գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում։
29.01.18
2018թ հունվարի 26-ին Ընկերության և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ միջև կնքվեցին Գլխավոր Վարկային Պայմանագրեր
2018թ հունվարի 26-ին համագործակցության նպատակով Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման և «Ջերմ Օջախ» Ծրագրի շրջանակներում Ընկերության և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ միջև կնքվեցին Գլխավոր Վարկային Պայմանագրեր: Ներկայումս Ընկերությունը համագործակցում է 16 Բանկերի և 7 վարկային կազմակերպությունների հետ:
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Նշված լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 26.03.2020 14:20