Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Ֆրանսիական Զարգացման Գործակալության և Եվրոմիության հետ համատեղ իրականացնում է բնակարանային  պայմանների և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագիր:

Վարկերի գծով թիրախային խումբ են հանդիսանում ցածր և միջին եկամուտ ունեցող թվով 3000 տնային տնտեսություններ։ Ծրագիրն ուղղված է խթանելու ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչության բնակարանների վերանորոգումը, հատկապես՝ մարզերում (Ծրագրին չի մասնակցում միայն Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանը), ինչպես նաև խթանելու ֆինանսական հաստատությունների կողմից էներգաարդյունավետ վերանորոգում ֆինանսավորելու նպատակով փոքրածավալ և առավել երկարաժամկետ վարկերի տրամադրումը։

Ջերմ Օջախ վարկատեսակի հիմնական պայմաններն են՝

Ջերմ Օջախ միկրովարկեր
Գումար 275,000-ից մինչև 3 միլիոն ՀՀ դրամ
Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 11.68%)։ Առավելագույնը կարող է կազմել տարեկան 13%։
Գրավ անշարժ գույքի գրավ չի պահանջվում
Արտոնյալ ժամանակաշրջան 6-12 ամիս։ Արտոնյալ ժամանակահատվածում վարկառուն կարող է չիրականացնել մայր գումարի մարումներ։
Դրամաշնորհ
  • վարկի սկզբնական գումարի 5%-ի չափով, եթե էներգաարդյունավետ միջոցառումների ծավալը գերազանցում է վարկի գումարի 40%-ը։
  • վարկի սկզբնական գումարի 15%-ի չափով, եթե էներգաարդյունավետ միջոցառումների ծավալը գերազանցում է վարկի գումարի 70%-ը։
Դրամաշնորհն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։

Տնային տնտեսությունները պետք է վերանորոգման ներդրումների ավելի քան 40%-ն ուղղեն էներգաարդյունավետ միջոցառումների և սարքերի ձեռքբերմանը, որոնց մեջ 20%-ի չափով կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա (ցանկը ներկայացվում է ստորև)։

ԷԱ միջոցառումներ և սարքեր ԷԱ կենցաղային տեխնիկա
  • Շենքի արտաքին մակերեսի ջերմամեկուսացում,
  • Ձեռուցման և հովացման համակարգեր,
  • Արևային ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ,
  • Էներգախնայող լուսավորություն:
  • Էլ․ ջրատաքացուցիչ,
  • Էլ․ սալօջախ,
  • Էլ․ ջեռոց,
  • Օդափոխիչ,
  • Լվացքի մեքենա,
  • Սառանարան ներկառուցված սառնախցիկով։

Սահմանված չափանիշներին բավարարող ԷԱ միջոցառումների և կենցաղային տեխնիկայի մասին առավել մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև համագործակցող ֆինանսական հաստատությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել www.jermojakh.com կայք։

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 16.12.2019 12:37