Կորպորատիվ ոճն իր մեջ ներառում է Ընկերության տարբերանշանը (լոգո) և կորպորատիվ գույների համադրությունը: 

Տարբերանշանի հիմքում ընկած է սյուն և բանալի, որտեղ բանալին ձևավորվել է սյան ուղղահայաց երրորդ գծից և վերևում գտնվող էլիպսի միավորումից:

Սյունը խորհրդանշում է կայունություն, ուժ և հզորություն, իսկ բանալին՝ տուն, օջախ և սեփականություն: 

Գույնի ընտրությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ գինեգույնը (բորդոն) նույնացվում է հանգստության, կայունության և ամուր բիզնեսային իմիջի հետ:

 

 

 

 

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Նշված լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 25.02.2020 09:40