Մեր առաքելությունն է՝ 

Հայաստանի հիփոթեքային շուկան դարձնել իրացվելի, կայուն և հասանելի:  

Մեր նպատակն է՝ 

Հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները: 

Մեր հեռանկարային նպատակն է՝ 

Համակցել  բնարականային վերաֆինանսավորումը և կապիտալի շուկան` հիփոթեքային արժեթղթերի միջոցով, ինչը կաջակցի մեր նպատակներին ու առաքելությանը:

Մենք... 

Գործելով երկրորդային շուկայում՝ մենք անմիջապես չենք աշխատում հաճախորդների հետ, այլ համագործակցում ենք բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ տրամադրելով նրանց ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Մենք վերաֆինանսավորումն իրականացնում ենք մեր սեփական, հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարությունից ներգրավված միջոցների, ինչպես նաև KfW, AFD և EU, BSTDB կառույցներից ներգրաված միջոցների հաշվին: 

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 15.01.2020 14:46