Վարկատեսակներ
Այս բաժնում կարող եք ծանոթանալ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվող վարկատեսակներին և դրանց տրամադրման պայմաններին
Գործընկերներ
Ներկայացնում ենք ԱՀԸ հետ համագործակցության պայմանները և մեր գործընկերների վերաբերյալ տեղեկատվություն
Վիճակագրություն
Այստեղ կգտնեք հիփոթեքային շուկայի և ԱՀԸ գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն և վերլուծություններ
Պարտատոմսեր
Ծանոթացեք ԱՀԸ թողարկած պարտատոմսերին և սպասվող թողարկումների մասին տեղեկատվությանը
Նորություններ
14.03
Ազգային հիփոթեքային ընկերության և և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ: Ազգային հիփոթեքային ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի և Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Կորեայի հանրապետություններում բնակարանային ֆինանսավորման ոլորտների համատեղ զարգացման նպատակով։ Հուշագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանն ու Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն Յունգ Հվան Լին: Հուշագրի հիմնական նպատակն է սկիզբ դնել բնակարանային ֆինանսավորման և հիփոթեքային շուկայի զարգացման ոլորտներում համագործակցության՝ ոլորտին բնորոշ ընդհանուր խնդիրների համատեղ ուսումնասիրության, գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով։ ՀՀ Կենտրոնական Բանկում տեղի ունեցած հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը նշեց, որ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերաֆինանսավորման գործիքակազմը` այն համապատասխանեցնելով ոլորտի պահանջներին և միջազգային լավագույն փորձին։ Կորեայի հանրապետությունն անհամեմատ առաջադեմ է հիփոթեքային ոլորտում ֆինանսական գործիքների կիրառության մեջ և համագործակցությունը թույլ կտա սովորել հաջողված փորձից։ Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիայի գործադիր տնօրեն Յունգ Հվան Լիի խոսքով ոչ մի երկրի չի հաջողվել լուծել իր բոլոր խնդիրներն ինքնուրույն և փորձի փոխանակումը կնպաստի կազմակերպությունների ընդհանուր առաքելության իրագործմանը, ազգային բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսության զարգացմանը։ Կորեայի բնակարանային ֆինանսավորման կորպորացիան հիմնադրվել է 2004 թվականին կառավարության կողմից, որի հիմնական նպատակն է ապահովվել Կորեայի հանրապետությունում բնակարանային բարեկեցություն։ Կորպորացիան իրականացնում է 4 հիմնական գործառույթ՝ հիփոթեքային վարկավորում, արժեթղթավորում, բնակարանային ֆինանսավորման վարկային երաշխիքների տրամադրում և տարեց քաղաքացիների աջակցություն հակադարձ հիփոթեքային վարկավորման միջոցով։ Ազգային հիփոթեքային ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման և բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման նպատակով։ Ընկերությունն իրականացնում է ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի վերաֆինանսավորում։ Ներկայումս Ընկերությունը համագործակցում է Գերմանական KfW բանկային խմբի, Ֆրանսիայի զարգացման գործակալության, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։
14.03
Զգուշացում սպառողների շահերի պաշտպանության նպատակով
Հարգելի քաղաքացիներ, Նոր կառուցվելիք կամ կառուցման ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելիս հորդորում ենք ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։ Միջազգային փորձը վկայում է, որ նման շենքերից բնակարանների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շենքերի ավարտվածության աստիճանի վրա՝ ֆինանսական հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Հորդորում ենք նաև առանց պայմանագրերի կնքման և համապատասխան փաստաթղթերի առկայության (նախագծման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն) չվճարել կանխավճար և/կամ նախավճար: Վերը նշվածին չհետևելը պոտենցիալ գնորդ-վարկառուների համար հղի է հնարավոր ֆինանսական կորուստներ ունենալու զգալի ռիսկերով, քանի որ շենք/շինությունների չկառուցման և/կամ անավարտ մնալու ռիսկերը կրում են գնորդ-վարկառուները: Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր կողմից իրականացվող ծրագրերի վարկավորման պայմանները, վարկերը առավել բարենպաստ պայմաններով բնակչությանը (անկախ մասնագիտությունից, տարիքից և այլն) հասանելի դարձնելու նպատակով: Մասնավորապես, • կանխավճարի մեծությունը կարող է կազմել 7,5% (30%-ի փոխարեն), եթե վարկառուն հանդիսանում է մինչև 30 տարեկան չամուսնացած անձ, իսկ բնակարանը ձեռք է բերվում առաջնային շուկայից: Այս դեպքում պահանջվում է նաև երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 7,5% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով: • կամ 10% մնացած բոլոր վարկառուների համար, ընդ որում բնակարանը կարող է ձեռք բերվել թե առաջնային, և թե երկրորդային շուկայից: Այս դեպքում ևս պահանջվում է երկրորդ գույքի գրավադրում կամ կանխավճարի ապահովագրություն՝ վճարվող 10% կանխավճարի և 30% կանխավճարի տարբերության չափով: Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործունեության շրջանակներում վերաֆինանսավորում է միայն իր կողմից ներկայացված ստանդարտներին համապատասխան վարկերը: Նշյալ ստանդարտները առաջին հերթին միտված են պաշտպանելու գնորդ-վարկառուների շահերը:
04.02
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ HPE ProLiant ML350 Gen10 սերվերի ձեռքբերման նպատակով
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով
24.08
«Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում ԳՎՊ-ներ են կնքվել «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ հետ
2018թ. օգոստոսի 23-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը կնքեց Գլխավոր վարկային պայմանագրեր «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ հետ գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում։
Բոլոր նորությունները
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 16.08.2019 16:48