13.01.17
Գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում կնքվել են գլխավոր վարկային պայմանագրեր ընտրված 8 գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ

2016թ. դեկտեմբերի 29-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության և 5 բանկերի ու 3 վարկային կազմակերպությունների միջև կնքվեցին գլխավոր վարկային պայմանագրեր գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում: 8 գործընկերների ցանկը ներկայացվում է ստորև՝

1. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ

2. «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ

3. «Արդշինբանկ» ՓԲԸ

4. «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ

5. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

6. «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ

7. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ

8. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

 

 

Վերադառնալ
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 31.08.2018 16:38