28.11.16
Պարտատոմսերի 17-րդ թողարկման արդյունքները

2016թ. նոյեմբերի 28-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային տեղաբաշխումը: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 10% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2019թ նոյեմբերի 28-ին:

Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 2,095,299,853.5 ՀՀ դրամ, որից 356,277,420 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել շուկա ստեղծողի կողմից:  Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.5854%:

 

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն կհամալրեն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից գործընկեր ֆինանսական հաստատությունների տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման հոսքերը: 2016թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 7755 հատ վարկ 64.8 միլիարդ ՀՀ դրամ ծավալով: 

Վերադառնալ
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 31.08.2018 16:38