Ներքոնշյալ ԷԱ և Մարզային վարկերն առաջանկվում են Գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» ծրագրի ներքո, որի նպատակներն են.

  • Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր հիփոթեքային շուկայի զարգացումը,
  • Մարզերում բնակարանային ֆինանսավորման զարգացումը, և
  • Բնակարանային էներգաարդյունավետության ֆինանսավորման զարգացումը: 

Վարկատեսակները տրամադրվում են համագործակցող ութ կազմակերպությունների կողմից (ցանկը ներկայացված է էջի ստորին հատվածում):

Եվ՛ բնակարանային էներգաարդյունավետության, և՛ մարզային բնակարանային վարկերը Ծրագրի շրջանակներում վերջնական վարկառուներին առաջարկվում են սովորական բնակարանային վարկերից առնվազն մեկ տոկոս ցածր տոկոսադրույքով: Վարկատեսակների պայմանները ներկայացվում են ստորև.

Բնակարանային էներգաարդյունավետության վարկեր
Մարզային վարկեր
ԷԱ կառուցապատման վարկեր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակելի տան կառուցման համար: Մասնավորապես, կառուցվող գույքը համարվում է ԷԱ, եթե վերջինիս ԷԱ դասը C+ կամ բարձր է, կամ Ազգային Հիփոթեքային Ընկերության ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, 4 ՓՈՒԼ Ծրագրի վերաֆինանսավորման կարգի Հավելված 4-ով սահմանված Կառուցվող բնակելի անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկի միջոցով գնահատված արդյունքը դրական է: 

ԷԱ կառուցապատման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 25 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 10 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 11.5%-14%)
Գրավ* 

կառուցապատվող հողը կամ կիսակառույցը, ինչպես նաև լրացուցիչ անշարժ գույք:

*Մարզերում 2 միլիոն  ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում անշարժ գույքի փոխարեն կարող է դիտարկվել շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը:

ԷԱ ձեռքբերման վարկեր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռք բերման համար: Ձեռք բերվող գույքի ԷԱ-ն գնահատումը իրկանացվում է Ազգային Հիփոթեքային Ընկերության ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, 4 ՓՈՒԼ Ծրագրի վերաֆինանսավորման կարգի Հավելված 3-ով սահմանված Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի ԷԱ գնահատման հարցաթերթիկի միջոցով:

Բնակարանի ԷԱ գնահատում չի պահանջվում, եթե բազմաբնակարան շենքի, որտեղ գտնվում է տվյալ բնակարանը, ԷԱ դասը C+ կամ բարձր է կամ առկա է Ընկերության համար ընդունելի (օրինակ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված) այլ մեթոդաբանությամբ կատարված ԷԱ գնահատում:

ԷԱ ձեռքբերման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 25 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 10 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 11.5%-13%)
Կանխավճար  առնվազն 30%
Գրավ* 

ձեռքբերվող անշարժ գույքը

*Մարզերում 2 միլիոն  ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում անշարժ գույքի փոխարեն կարող է դիտարկվել շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը:

ԷԱ վերանորոգման վարկեր

Վարկատեսակը նախատեսված է բնակելի տան/բնակարանի ԷԱ բարելավման համար:

Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է օգտագործվի տան/բնակարանի ԷԱ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման (նորի ձեռք բերման) նպատակով:

ԷԱ բարելավումը ներառում է.

  • հին պատուհանների, մուտքի դռան փոխարինումը նորով,
  • ջեռուցման համակարգի փոխարինումը նորով,
  • արտաքին պատերի, տանիքի, հատակի (եթե ներքևի տարածքը բնակելի չէ) ջերմամեկուսացումը,
  • արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտաիկ պանելների՝ էլեկտրական էներգիա արտադրող սարքերի տեղադրումը,
  • կենցաղային սարքավորումների ձեռքբերումը կամ փոխարինումը նորով:

Կենցաղային սարքավորումների ցանկը, որոնք կարող են փոխարինվել (ձեռք բերվել) վարկի միջոցներով ներառում է Էներգախնայողության բարձր չափանիշներին համապատասխանող

  • սառնարան,
  • լվացքի մեքենա (այդ թվում սպասք լվացող),
  • կաթսա, օդորակիչ,
  • լեդ լամպեր:

ԷԱ բարելավման համար կիրառվող նյութերի/սարքերի և կենցաղային սարքավորումների ապրանքախմբերը և վերջիններիս ներկայացվող նվազագույն ԷԱ պահանջները ներկայացված են Ազգային Հիփոթեքային Ընկերության ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ, 4 ՓՈՒԼ Ծրագրի վերաֆինանսավորման կարգում:

ԷԱ վերանորոգման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

5 մլն ՀՀ դրամից մինչև 25 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 11.5%-14%)
Գրավ 

վերանորոգվող անշարժ գույքը



Մարզային կառուցապատման վարկեր

Եթե դուք պատրաստվում եք մարզերում կառուցել նոր բնակելի տուն կամ ավարտին հասցնել կիսակառույցը, ապա այս վարկատեսակը Ձեզ համար է:

Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի կառուցվող բնակելի անշարժ գույքը գտնվի ՀՀ մարզերում:

Մարզային կառուցապատման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 25 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 10 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 11.5%-14%)
Գրավ* 

կառուցապատվող հողը կամ կիսակառույցը, ինչպես նաև լրացուցիչ անշարժ գույք

*Մարզերում 2 միլիոն  ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում անշարժ գույքի փոխարեն կարող է դիտարկվել շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը:

Մարզային վերանորոգման վարկեր

Պատրաստվում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բարելավել բնակարանային պայմաննե՞րը մարզերում, ուրեմն այս վարկատեսակը Ձեզ համար է:

Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերանորոգվող բնակելի անշարժ գույքը գտնվի ՀՀ մարզերում:

Մարզային վերանորոգման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

2 մլն ՀՀ դրամից մինչև 25 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 11.5%-14%)
Գրավ 

վերանորոգվող անշարժ գույքը

Մարզային ձեռքբերման վարկեր

Եթե դուք ցանկանում եք ՀՀ մարզերում ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը:

Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը գտնվի ՀՀ մարզերում:

Մարզային ձեռքբերման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 25 մլն ՀՀ դրամ 

Ժամկետ առնվազն 10 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 11.5%-13%)
Կանխավճար  առնվազն 30%
Գրավ* 

ձեռքբերվող անշարժ գույքը

*Մարզերում 2 միլիոն  ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում անշարժ գույքի փոխարեն կարող է դիտարկվել շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը:

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 16.06.2017 14:22