19.09.14
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մրցույթի հաղթող
Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախաձեռնությամբ եւ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ ս/թ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ մրցույթ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Մրցույթին մասնացել է 10 ֆինանսական կազմակերպություն:
20.08.14
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների փոփոխության վերաբերյալ
Ս/թ օգոստոսի 20-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Մհեր Եդիգարյանը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի: Ս/թ օգոստոսի 20-ից Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել նախկինում «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ» գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:
03.07.14
«Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում տրամադրվել է առաջին վարկը
Ս/թ հուլիսի 2-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործընկեր «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ կողմից «Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում տրամադրվել է առաջին միկրովարկը:
27.06.14
Կնքվել են գլխավոր վարկային պայմանագրեր ԳՖՀ-ների հետ «Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում
Ս/թ հունիսի 20-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը գլխավոր վարկային և ցեսիայի պայմանագրեր կնքեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ և «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ հետ՝ ԱՀԸ և Ֆրանսիայի Զարգացման Գործակալության (այսուհետ` ՖԶԳ) հետ համատեղ իրականացվելիք «Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում:
24.06.14
Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ 11-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման մասին
2014թ. հունիսի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին հինգ տարեկան պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 5 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 12%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:
17.06.14
Կնքվել են գլխավոր վարկային պայմանագրեր ԳՖՀ-ների հետ
Ս/թ հունիսի 13-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը գլխավոր վարկային և ցեսիայի պայմանագրեր կնքեց «Անելիք Բանկ» ՓԲԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ հետ՝
17.06.14
Համագործակցության պայմանագիր ստորագրվեց «ԱկԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հետ
Ս/թ հունիսի 13-ին գլխավոր վարկային պայմանագիր ստորագրվեց ԱՀԸ և «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հետ:
12.06.14
Պարտատոմսերի 11-րդ թողարկում
Սույն թվականի հունիսի 24-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական (տասնմեկերորդ) թողարկումը և տեղաբաշխումը:
05.06.14
«Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում ստորագրվեց գլխավոր վարկային պայմանագիր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հետ
Ս/թ հունիսի 5-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը գլխավոր վարկային և ցեսիայի պայմանագրեր ստորագրեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հետ՝ ԱՀԸ և Ֆրանսիայի Զարգացման Գործակալության (այսուհետ` ՖԶԳ) հետ համատեղ իրականացվելիք «Բնակարանային միկրովարկերի և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրի» շրջանակներում:
04.06.14
Բնակարանային մատչելիության ինդեքսը Հայաստանում
Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից հաշվարկվել է 2014թ առաջին կիսամյակի Բնակարանային մատչելիության ինդեքսը Հայաստանում:
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 31.08.2018 16:38