10.11.16
Պարտատոմսերի 16-րդ թողարկման արդյունքները
2016թ. նոյեմբերի 9-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային տեղաբաշխումը:
21.06.16
Պարտատոմսերի 15-րդ թողարկում
Սույն թվականի հունիսի 23-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի հերթական (տասնհինգերորդ) թողարկումը և տեղաբաշխումը:
13.06.16
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
17.05.16
Պարտատոմսերի 14-րդ թողարկում
Սույն թվականի մայիսի 20-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի հերթական (տասնչորսերորդ) թողարկումը և տեղաբաշխումը:
25.03.16
2016թ փետրվարի 23-ին լրացավ «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ և ԱՀԸ միջև կնքված Գլխավոր Վարկային Պայմանագրի ժամկետը
2016թ փետրվարի 23-ին լրացել է «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ և ԱՀԸ միջև կնքված Գլխավոր Վարկային Պայմանագրի ժամկետը: Ներկայումս Ընկերությունը համագործակցում է 18 Բանկերի և 6 վարկային կազմակերպությունների հետ:
23.10.15
2015թ հոկտեմբերի 23-ին Գլխավոր Վարկային Պայմանագիր կնքվեց «Ամերիբանկ» ՓԲԸ և ԱՀԸ միջև
2015թ հոկտեմբերի 23-ին համագործակցության նպատակով Գլխավոր Վարկային Պայմանագիր կնքվեց «Ամերիբանկ» ՓԲԸ և ԱՀԸ միջև:Ներկայումս Ընկերությունը համագործակցում է 18 Բանկերի և 7 վարկային կազմակերպությունների հետ:
15.10.15
2015թ հոկտեմբերի 15-ին տրամադրվեցին առաջին դրամաշնորհները «Ջերմ Օջախ» Ծրագրի շահառուներին
2015թ հոկտեմբերի 15-ին «Ջերմ Օջախ» Ծրագրի շրջանակներում ԱՀԸ կողմից վավերացվել են առաջին դրամաշնորհները, որոնք փոխանցվել են այն վարկառուների վարկային հաշիվներին, ովքեր հաջողությամբ իրականացրել են վերանորոգման ներդրումային ծրագրերը: Դրամաշնորհն ուղղված է վարկի ընթացիկ մնացորդի նվազեցմանը վարկի գումարի 5% կամ 10%-ի չափով:
30.09.15
2015թ. սեպտեմբեր ամսին ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված վարկեր
2015թ սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 145 հիփոթեքային վարկ, 1.46 մլրդ. ՀՀ դրամ պայմանագրային գումարով:
23.09.15
«Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում Ընկերության կողմից 2015 սեպտեմբերի ամսին տրամադրված վարկերի վերաբերյալ
2015թ սեպտեմբեր ամսին «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 25 վարկ, 44.6 մլն ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
27.06.15
Բարի գալուստ մեր նոր կորպորատիվ ոճով էլ. կայք
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մշակել է կորպորատիվ ոճավորման քաղաքականություն, որն իր մեջ ներառում է տարբերանշանը (լոգո) և կորպորատիվ գույների համադրությունը:
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 13.05.2019 17:51