01.02.17
Կայացավ Բնակարանային ֆինանսավորման ծրագիր, 4-րդ փուլ-ի մեկնարկը
2017թ. փետրվարի 1-ին Երևանի <Էրեբունի պլազա> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի և Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման ծրագրի 4-րդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) կողմից, մասնակցում էին ինչպես ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների, այնպես և Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ՀՀ Կենտրոնական Բանկի, միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, ԷԱ նյութեր և սարքավորումներ արտադրող և ներմուծող ընկերությունների, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները:
13.01.17
Գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում կնքվել են գլխավոր վարկային պայմանագրեր ընտրված 8 գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ
2016թ. դեկտեմբերի 29-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության և 5 բանկերի ու 3 վարկային կազմակերպությունների միջև կնքվեցին գլխավոր վարկային պայմանագրեր գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող «Բնակարանային ֆինանսավորում, 4-րդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում: Ութ գործընկերների ցանկը ներկայացվում է ստորև՝ 1. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ 2. «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ 3. «Արդշինբանկ» ՓԲԸ 4. «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ 5. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ 6. «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ 7. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 8. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
13.01.17
2016թ դեկտեմբերի 27-ին «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում կնքվեց Գլխավոր վարկային պայմանագիր ԱՀԸ և «Արցախ Բանկ» ՓԲԸ միջև
2016թ դեկտեմբերի 27-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Արցախ Բանկ» ՓԲԸ միջև «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում կնքվեց Գլխավոր վարկային պայմանագիր:
13.01.17
2016թ դեկտեմբերի 14-ին դադարեցվել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ միջև «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում կնքված Գլխավոր վարկային պայմանագիրը
2016թ դեկտեմբերի 14-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ միջև «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակներում կնքված Գլխավոր վարկային պայմանագիրը դադարեցվել է:
28.11.16
Պարտատոմսերի 17-րդ թողարկման արդյունքները
2016թ.նոյեմբերի 28-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային տեղաբաշխումը:
10.11.16
Պարտատոմսերի 16-րդ թողարկման արդյունքները
2016թ. նոյեմբերի 9-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային տեղաբաշխումը:
21.06.16
Պարտատոմսերի 15-րդ թողարկում
Սույն թվականի հունիսի 23-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի հերթական (տասնհինգերորդ) թողարկումը և տեղաբաշխումը:
13.06.16
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
17.05.16
Պարտատոմսերի 14-րդ թողարկում
Սույն թվականի մայիսի 20-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի հերթական (տասնչորսերորդ) թողարկումը և տեղաբաշխումը:
25.03.16
2016թ փետրվարի 23-ին լրացավ «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ և ԱՀԸ միջև կնքված Գլխավոր Վարկային Պայմանագրի ժամկետը
2016թ փետրվարի 23-ին լրացել է «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ և ԱՀԸ միջև կնքված Գլխավոր Վարկային Պայմանագրի ժամկետը: Ներկայումս Ընկերությունը համագործակցում է 18 Բանկերի և 6 վարկային կազմակերպությունների հետ:
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 20.06.2017 15:52