«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր այն բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են տրամադրել Ընկերության գործող կարգերով սահմանված պահանջներին բավարարող որակավորված վարկեր և որոնք բավարարում են Ընկերության կողմից սահմանված արդյունավետության, կայունության և այլ չափանիշներին:

 

Գլխավոր վարկային պայմանագիր
Որակի նվազագույն ստանդարտներ
Որակավորված հիփոթեքային վարկեր

 

 

 

 

 

Հիփոթեքային վարկերը համարվում են որակավորված, եթե դրանք տրամադրվել են  Որակի Նվազագույն ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև համապատասխանում են հետևյալ չափանիշներին`

 

 

 

 

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի նպատակը

1.     Կառուցվող կամ գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում բնակության նպատակով:

2.     Վերանորոգման նպատակով` բնակարանային պայմանների բարելավում:

3.     Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով:

4.     Վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկեր (այսինքն` առկա ՀՀ դրամով տրամադրված վարկը վերաֆինանսավորվում է այլ վարկատու հաստատությունից առավել ցածր տոկոսադրույքով ստացված ՀՀ դրամով վարկի միջոցով և տվյալ գործարքը ֆինանսապես շահավետ է վարկառուի համար): Ընդ որում, վերաֆինանսավորման նպատակով կարող են տրամադրվել միայն 10 և ավելի մարման ժամկետով տրամադրված հիփոթեքային վարկերը: 

Վարկի ժամկետը 

1.    Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով տրամադրվող վարկերի համար` նվազագույնը 10 տարի,
2.    Վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի համար` նվազագույնը 5 տարի, Էներգախնայող վարկերի համար՝ նվազագույնը 10 տարի,
3.    Վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկերի համար` նվազագույնը 5 տարի:

Վարկերի սահմանաչափերը

Ø  Ավանդական

ü  Ձեռքբերում 

-       մինչև 35 մլն ՀՀ դրամ

ü  Վերանորոգում

-       մինչև 35 մլն ՀՀ դրամ

ü  Կառուցապատում

-       մինչև 35 մլն ՀՀ դրամ

 

Ø  Բնակարանային ԷԱ վարկեր 

ü  Բնակելի տան/բնակարանի ԷԱ վերանորոգման վարկեր

-       3 մլն ՀՀ դրամից մինչև 25 մլն ՀՀ դրամ

ü  ԷԱ բնակելի տան/բնակարանի ձեռք բերման վարկեր

-       մինչև 25 մլն ՀՀ դրամ

ü  ԷԱ բնակելի տան կառուցման վարկեր

-       մինչև 25 մլն ՀՀ դրամ

 

Ø  Մարզային բնակարանային վարկեր

ü  Բնակելի տան/բնակարանի Վերանորոգման վարկեր

-       2 մլն ՀՀ դրամից մինչև 25 մլն ՀՀ դրամ

ü  Բնակելի տան/բնակարանի ձեռք բերման վարկեր

-       մինչև 25 մլն ՀՀ դրամ

ü  Բնակելի տան կառուցման վարկեր

-       մինչև 25 մլն ՀՀ դրամ

 

Ø  Ջերմ օջախ

ü  Բնակարանային միկրովարկեր

-       275 հազ մինչև 2.2 մլն ՀՀ դրամ

ü  Էներգաարդյունավետ վերանորոգման վարկեր

-       2.2 մլն մինչև 5.5 մլն ՀՀ դրամ

Ավանդական վարկերի՝  25 մլն ՀՀ դրամից բարձր պայմանագրային գումարի դեպքում Կազմակերպության կողմից կվերաֆինանսավորվի միայն 25 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած մասը կտրամադրվի ԳՖՀ-ի սեփական միջոցներով: Ընդ որում` վարկառուի կատարած վճարումներն առաջնահերթ պետք է ուղղվեն վարկի վերաֆինանսավորված գումարի վճարմանը, որի ամբողջական մարումից հետո նոր միայն վճարումները կուղղվեն ԳՖՀ-ի սեփական միջոցների հաշվին տրամադրված վարկի մասնաբաժնի մարմանը:

Տոկոսադրույքը 

Հաստատուն տոկոսադրույք: Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով:

* Բնակարանային ԷԱ և մարզային բնակարանային վարկերի դեպքում պետք է առնվազն մեկ տոկոսային կետով ցածր լինի ԳՖՀ կողմից ԱՀԸ վերաֆինանսավորմամբ տրամադրվող/առաջարկվող վարկատեսակների տոկոսադրույքներից: 

Վարկի մարման ձևը 

Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ:

Վարկառու 

Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ:

Գրավ 

·          Վերանորոգման նպատակով տրամադրված վարկի դեպքում` վերանորոգվող անշարժ գույքը:

·          Գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման նպատակով տրամադրված վարկի դեպքում` ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը:

·          Կառուցվող բնակելի անշարժ գույքի (կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան) ձեռք բերման դեպքում վարկի ապահովություն է հանդիսանում  կառուցվող բնակելի անշարժ գույքը կամ  այլ բնակելի անշարժ գույքը , կամ կառուցապատողի հատուկ հաշվին ԳՖՀ-ի կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռք բերման իրավունքը:

·          Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի դեպքում, բացի  հողատարածքից, որի վրա կառուցվում է բնակելի տունը, պետք է գրավադրվի նաև վարկառուին և/կամ համավարկառուին սեփականության իրավունքով պատկանող գոյություն ունեցող այլ բնակելի անշարժ գույք:

·           ԷԱ բնակելի տան/բնակարանի ձեռք բերման և ԷԱ բնակելի տան կառուցապատման վարկերի դեպքում մարզերում 2մլն ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը ընդունելի է:

·           Մարզային բնակարանային ձեռք բերման և կառուցապատման վարկերի դեպքում 2մլն ՀՀ դրամից ցածր վարկերի դեպքում շարժական գույքի գրավը և/կամ երրորդ անձի երաշխավորությունը ընդունելի է:

Վարկունակության գնահատում 

Վարկունակության գնահատման համար օգտագործվում են հետևյալ հիմնական գործակիցները՝

·          ԸՊԵ (ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտին)

-       Գործակցի առավելագույն չափը կազմում  է 45%

·          Վ/Գ (ստացվելիք վարկի հարաբերությունը գրավի արժեքին)

-       Գործակցի առավելագույն չափը կազմում է 70%: Ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում Վ/Գ գործակցի չափը կարող է կազմել առավելագույնը 90%, եթե բացի ձեռքբերվող գույքից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, և 85%, եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն  Վ/Գ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով:

Կառուցապատման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում, բացի  կառուցապատվող գույքից պետք է գրավադրվի նաև այլ բնակելի անշարժ գույք: Նման դեպքերում Վ/Գ գործակիցը հաշվարկվում է գրավադրված երկու անշարժ գույքերի արժեքների հանրագումարի հիման վրա:

Առավել մանրամասն՝

Որակի նվազագույն Ստանդարտների (ՈՆՍ):

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների՝դժբախտ պատահարներից ապահովագրություն` համաձայն ՈՆՍ-ի պահանջների:

Վայրը  

ՀՀ ամբողջ տարածքում:

Այլ պահանջներ

·          Վերաֆինանսավորման ենթակա չեն այն հիփոթեքային վարկերը, որոնց միջոցով ձեռք է բերվել բնակելի անշարժ գույք և վաճառողն ու ձեռք բերողը միևնույն ընտանիքի անդամ են (համաձայն բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքի):

·          Որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրությանը:

 

 

 

Ընկերությունը իր հետ համագործակցող առաջին ֆինանսական հաստատության հետ Գլխավոր վարկային պայմանագիր կնքել է 2009թ հուլիսի 07-ին:

Ներկայումս Ընկերությունը համագործակցում է 23 ֆինանսական կազմակերպությունների` 16 առևտրային բանկերի և 7 վարկային կազմակերպությունների հետ:

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 11.09.2018 16:49