«Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» «Ֆրանսիական Զարգացման Գործակալության» հետ համատեղ իրականացնում է բնակարանային  պայմանների և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագիր: Որպես թիրախ ընտրելով շուրջ 3000 ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների, ծրագիրը նպատակ ունի հասանելի դարձնել բնակարանային վերանորոգման վարկերը և խթանել էներգախնայող տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործումը, որն իր հերթին շահառուներին թույլ կտա շոշափելի նվազեցնել բնակարանի ջեռուցման և այլ կոմունալ ծախսերը:

Ջերմ օջախ միկրովարկեր
Միկրովարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

275 հազ մինչև 2.2 մլն ՀՀ դրամ

Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք առավելագույնը տարեկան 14%
Գրավ 

չի պահանջվում

Արտոնյալ ժամանակաշրջան 

6-12 ամիս

Դրամաշնորհ  վարկի սկզբնական գումարի 10%-ի չափով (ուղղվում է վարկի մարմանը սահմանված չափանիշերը բավարարելու դեպքում)
Ջերմ օջախ էներգախնայող վարկեր
Էներգախնայող վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

2.2 մլն մինչև 5.5 մլն ՀՀ դրամ

Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք առավելագույնը տարեկան 11%
Գրավ 

վերանորոգվող անշարժ գույքը

Արտոնյալ ժամանակաշրջան 

6-24 ամիս

Դրամաշնորհ  վարկի սկզբնական գումարի 5%-ի չափով (ուղղվում է վարկի մարմանը սահմանված չափանիշերը բավարարելու դեպքում)

Վարկի գումարի առնվազն 70%-ը պետք է ուղղվի բնակարանի/բնակելի տան էներգաարդյունավետության բարձրացման համար օգտագործվող նյութերի և սարքավորումների ձեռքբերմանը:

Պատրաստվում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բարելավել բնակարանային պայմաննե՞րը: Ուրեմն այս վարկատեսակը Ձեզ համար է:

Վերանորոգման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով
Գումար

մինչև 35 մլն ՀՀ դրամ («Ազգային Հիփոթեքային Ընկերության» կողմից վերաֆինանսավորվում է 25 մլն ՀՀ դրամը) 

Ժամկետ առնվազն 5 տարի
Տոկոսադրույք սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (տարեկան մոտ 12%-14%)
Գրավ 

վերանորոգվող անշարժ գույքը

 Բնակարանային պայմանների բարելավման վարկեր

Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 31.10.2018 11:48