01.02.17
Կայացավ Բնակարանային ֆինանսավորման ծրագիր, 4-րդ փուլ-ի մեկնարկը

2017թ. փետրվարի 1-ին Երևանի <Էրեբունի պլազա> բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի և Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման ծրագրի 4-րդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը:

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) կողմից, մասնակցում էին ինչպես ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների, այնպես և Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ՀՀ Կենտրոնական Բանկի, միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, ԷԱ նյութեր և սարքավորումներ արտադրող և ներմուծող ընկերությունների, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Ի տարբերություն Բնակարանային ֆինանսավորման ծրագրի նախորդ փուլերի, այս փուլն ունի հատուկ նպատակաուղղվածություն, որն է մեծացնել բնակարանային վարկերի հասանելիությունը մարզերում և արմատավորել էներգաարդյունավետ չափանիշերով բնակարանային ֆինանսավորումը: Ինչպես նշեց ԱՀԸ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, ելնելով Ծրագրի ուղղվածությունից, միջոցների զգալի մասը նախատեսվում է հատկացնել մշակված նպատակային վարկատեսակները ֆինանսավորելու համար: Ծրագրի ներքո բնակարանային էներգաարդյունավետության վարկերը, ինչպես նաև մարզերում տրամադրվող բնակարանային վարկերը ԱՀԸ կողմից կվերաֆինասավորվեն ցածր տոկոսով: Ծրագրի գործընկեր բանկերը և վարկային կազմակերպություններն, իրենց հերթին, ցածր տոկոսադրույքով այս վարկատեսկները կառաջարկեն հաճախորդներին՝ առնվազն մեկ տոկոսով ցածր: Բացի այդ, մարզերում վարկային միջոցների հասանելիությունը բարձրացնելու նպատակով, մարզերում տրամադրվող բնակարանային վարկերի պայմանները սահմանվել են ավելի ճկուն, ինչը թույլ կտա Ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատություններին առավել համապատասխանեցնել վարկերը վարկառուների պահանջներին՝ մարումների պարբերականության և գրավի անհրաժեշտության առումով: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ծրագիրը ֆինանսավորում է ոչ միայն բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգումը, այլ նաև էներգաարդյունավետ տան ձեռք բերումը կամ կառուցումը: 

Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիոն Եվրոյին համարժեք դրամ, որը Ազգային Հիփոթեքային Ընկերության միջոցով կտրամադրվի Ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատություններին: Ծրագրի ներքո կտրամադրվեն հետևյալ վարկատեսակները. 

  •          Տան ձեռք բերման և կառուցման վարկեր՝ Երևան քաղաքում,
  •          ԷԱ վերանորոգման, ԷԱ գնահատված տան ձեռք բերման և ԷԱ տան կառուցման վարկեր՝ ՀՀ ամբողջ տարածքում,
  •         Բնակարանի կամ տան ձեռք բերման, վերանորոգման, կառուցման վարկեր՝ ՀՀ մարզերում: 

Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվելու են Ազգային Հիփոթեքային Ընկերության հետևյալ գործընկերների կողմից (այբբենական կարգով)՝

 

1.

<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ

2.

<Առաջին հիփոթեքային ընկերություն> ՈՒՎԿ ՍՊԸ

3.

<Արդշինբանկ> ՓԲԸ

4.

<Գլոբալ Կրեդիտ> ՈՒՎԿ ՓԲԸ

5.

<ԻՆԵԿՈԲԱՆԿ> ՓԲԸ

6.

<ԿԱՄՈՒՐՋ> ՈՒՎԿ ՓԲԸ

7.

<Կոնվերս Բանկ> ՓԲԸ

8.

<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ> ՓԲԸ

 

Ծրագրի մանրամասները ներկայացված են կայքում:

 

 

 

 

 

Վերադառնալ
Համագործակցող կազմակերպություններ
Ընկերությունը տեղադրված արտաքին հղումների համար պատասխանատվություն չի կրում:
Կայքում ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այլ լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացվել է` 13.05.2019 17:51